Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կվերադառնա մեծ քաղաքականություն։ Այդ մասին ֆրանսիական Europa 1 ռադիոկայանին ասել է Բերնադետ Շիրակը՝ Ֆրանսիայի 1995-2007թթ.-ի նախագահ Ժակ Շիրակի կինը:

 

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք մամուլում և սոցիալական ցանցերում երկար լռությունից հետո Սարկոզին ծրագրում է վերադառնալ մեծ քաղաքականություն, Շիրակը կարճ պատասխան է տվել. «Իհարկե, հույս ունեմ»։

 

Հիշեցնենք, որ ացելի վաղ ֆրանսիական Le Point պարբերականը գրել էր, որ Սարկոզին բարեկամներին խոստովանել է, որ պլանավորում է վերադառնալ քաղաքականություն։