Ընդամենը 5 տարվա ընթացքում Նիկոլա Սարկոզիին հաջողվել է ձեւավորել Ֆրանսիայի «նոր կուրսի» հիմքերը, սահմանել արտաքին քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները, այսինքն, այն ամենը, ինչի վրա նախորդ նախագահները երկու ժամկետ էին ծախսում, այն էլ ոչ ավարտուն տեսքով: Ընդ որում, Սարկոզիի քաղաքականությունն ընդգրկում էր այն ողջ արդյունավետը, որը կար Ֆ. Միտերանի ու Ժ. Շիրակի գործունեությունում, չնայած նրա օրոք է առաջարկվել աշխարհում Ֆրանսիայի դերի ու երկրի ազգային անվտանգության պատկերացումների մասով «արմատական վերափոխումը»:
Դա, իրոք, աջ քաղաքականություն էր եւ բավական հստակ պատասխանում էր հիմնական հարցերին ու մարտահրավերներին: Ներկայիս նախագահ Ֆ. Օլանդն առաջարկել է Ֆրանսիային լիակատար տնտեսական փլուզում, ինքնամեկուսացում արտաքին քաղաքական ասպարեզում, ներգաղթի հարցում ֆրանսիացիների տրամադրությունների լիակատար անտեսում: Ոչ մի լիարժեք իմաստալից հայտարարություն չի արվել ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Մալիում ռազմական գործողությունը պարզապես հարկադրված միջոցառում էր եւ ամենեւին էլ չի արտացոլում Օլանդի ոչ անձնական, ոչ էլ կուսակցական մտադրություններն ու հայացքները:
Դա զգացել է ողջ Եվրոպան, ինչն արդեն հանգեցրել է Եվրամիությունում կենտրոնախույս ուժերի ուժեղացմանը: Ֆրանսիացի մեկնաբանների գնահատականների համաձայն, նոր ընտրված նախագահի վարկանիշի այսքան արագ, գրեթե աղետալի անկում երբեւէ տեղի չէր ունեցել: Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցով հայերին տված խոստումն իրականացնելու փոխարեն առաջարկվում է Ֆրանսիայի նախագահի այց Հայաստան: Եվ ահա, վերջապես, Եվրամիությունում Թուրքիային ընդունելու խոչընդոտների վերացման երկար սպասված նախաձեռնությունը: Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ այս հարցով Թուրքիայի գլխավոր լոբբիստները՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, գործնականում հրաժարվել են այդ նպատակի իրագործումից ու գերադասում են թուրքամետ բնույթի դոմագոգիան:
Պետք է ասել, որ արտաքին քաղաքականության ու անվտանգության հիմնարար հարցերով ֆրանսիական իսթեբլիշմենթմ առայժմ ոչ պակաս համախմբվածություն ու համերաշխություն է ցուցաբերում, քան ԱՄՆ-ը կամ էլ Մեծ Բրիտանիան: 20-րդ դարի պատմությունը սովորեցրել է ֆրանսիացիներին, որ «այլընտրանքային կարծիքի» անվերապահ առկայության պայմաններում կան հարցեր, որոնց շուրջ պետք է միավորվել: Թուրքիայի նկատմամբ տվյալ պասաժը դեռ թանկ կնստի Օլանդի ու սոցիալիստական կուսակցության քաղաքական կարիերայի վրա:
Երեւում է, Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարությունն այնքան էլ չի հասկանում, թե ում համար են խաղում այդ հռչակագրերը: Ֆրանսիայի մուսուլմանական բնակչության վրա խաղալն ակնհայտորեն անիմաստ է, քանի որ երկրում մուսուլմանների ճնշող մեծամասնությունն արաբական երկրներից են եկել, որոնք առնվազն անտարբեր են Եվրամիությունում Թուրիքիային ընդունելու հարցում: Թուրքական համայնքի վրա խաղալը նույնպես հիմարություն կլինի, քանի որ թուրքերը Ֆրանսիայում կազմակերպված ուժ կդառնան միայն 20-30 տարի հետո:
Սոցիալիստական կուսակցության որոշ սկզբունքներ ցուցադրելը կվերածվի ատելության ֆրանսիացիների մեծամասնության մոտ, ովքեր (ըստ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործչի) ամաչկոտ են եւ հասարակական հարցումների ժամանակ հազվադեպ են հայտնում իրենց իրական կարծիքը ռասայական ու կոնֆեսիոնալ հարցերով): Եթե նկատի ունենանք լուրջ հարցերը, ապա կարելի է երկու պահ ներկայացնել. հույսեր Մերձավոր Արեւելքում Թուրքիայի աջակցության վրա, թուրքական լոբբինգ, որն իրականացվում է Ֆրանսիայում բանկերի ու արդյունաբերական ընկերությունների կողմից: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան քիչ տեղեկացված քաղաքական գործիչների լիակատար պատրանք: Տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայի նախագահին փորձում են ցայտնոտի մեջ գցել, եւ որոշ ազդեցիկ քաղաքական շրջանակներ նախապատրաստել են նրա դրության խորացման նախագիծը:
Թուրքիան չի ընդունվի Եվրամիություն, քանի որ Եվրոպայում դրանով զբաղված են ոչ «ակտուալ» քաղաքական գործիչները, եւ հետո, Եվրամիությունը միայն Ֆրանսիան չէ: Առայժմ խոսքը միայն Թուրքիային ընդունելու պայմանների կրճատման մասին է, սակայն դա ոչ այլ ինչ է, քան հարցի դիտարկման գործընթացի իմիտիացիայի շարունակություն: Եվրամիություն Թուրքիայի մուտքն անընդունելի է ոչ միայն եվրոպացիների, այլ նաեւ ամերիկացիների համար: Եթե նախկինում ամերիկացիներն ու բրիտանացիները փորձում էին ինտեգրացիայի ու նույնիսկ Թուրքիային Եվրամիությունում ընդգրկելու միջոցով Եվրատլանտյան հանրությունում ծանրության կենտրոնը Արեւմուտքից Հարավ-Արեւելք տեղափոխել, ապա այժմ նույնիսկ նրանք այդ հեռանկարին նայում են որպես ողջ Արեւմտյան բլոկի ապակազմավորում:
Ինչպիսի՞ն կլինի այդ պասաժի արդյունքը: Ամեն ինչ կավարտվի Օլանդի քաղաքական կարիերայի աղետով: Ֆրանսիան սպասում է Սարկոզիին, եւ նա անպայման կվերադառնա: Սակայն, դրանով հանդերձ, լավ կլիներ հիշել Ֆրանսիայի հայկական քաղաքական ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումն ու քաղաքականությունը, թե ում են ձայն տվել նրանք վերջին նախագահական ընտրություններում: Եվ որո՞նք են դրա արդյունքները նրանց ու մեզ համար: Արդյունքը միայն մեկն է՝ Դաշնակցության ղեկավար Մուրադ Փափազյանը հայտնվել է Օլանդի հետ նույն լուսանկարում: Փայլուն արդյունք է:
Սարկոզին կվերադառնա, թեեւ դաշնակ Մուրադը նկարվել է Օլանդի հետ
18:18 - 4.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
26/09/14 11:10
Սարկոզին խստիվ քննադատել է Օլանդի քաղաքականությունը
23/01/14 12:46
Սարկոզին կվերադառնա մեծ քաղաքականություն
29/06/24 09:10
«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից
19/06/24 13:36
Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
24/11/23 12:11
Քրիստինա Օրբակայտեն կվերադառնա ռուսական հեռուստատեսություն
25/07/22 13:38
Վիձիծե լի՝ Մուրադը Նիկոլին քննադատել ա․ է նա Սերժին էլ ա քննադատել, բայց ՀՀ չթողնելն անընդունելի ա
08/06/22 12:07
«Մամայիս շապիկով եմ նկարվել»․ Էմմիի նոր ֆոտոշարքը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան