Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խիստ քննադատության է ենթարկել հանրապետության գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: Երկրի քաղաքական իրադրության վերաբերյալ իր նկատառումները նա հայտնել է քաղաքականություն վերադառնալուց հետո իր կողմնակիցների հետ առաջին հանդիպմանը, որը սեպտեմբերի 25-ին կայացել է Ֆրանսիայի հյուսիսի Լամբերսար ոչ մեծ քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիացիներն զգում են, որ պետական իշխանության գագաթին գտնվող մարդիկ մոլորված են, խլացած, անկարող նվազագույն իսկ դրական գործողություն կատարելու, չունեն ռազմավարություն, հեռանկարներ,- հայտարարել է քաղաքական գործիչը երկու հազար տեղանոց լեփլեցուն դահլիճի ամբիոնից:- Մենք սպասում էինք վատթարագույնը եւ գոնե այս տեսանկյունից չհիասթափվեցինք»:
Չնայած այն բանին, որ առայժմ խոսք չկա նախագահական պաշտոնի համար պայքարելու մասին,- Սարկոզին միայն հայտարարել է «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» իր կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին,- Սարկոզիի կողմից պետության գործող ղեկավարի եւ իշխող Սոցիալիստական կուսակցության նախագահի քննադատությունը շատ խիստ է եղել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: