Մարին լե Պենը քննադատել Է ջիհադիստների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը: Այդ կապակցությամբ իր մտքերը նա շարադրել Է The New York Times-ի համար գրված հոդվածում:
Լե Պենի կարծիքով՝ ահաբեկիչ Ամեդի Քուլիբալին, որը պատանդներին գնդակահարել Էր կոշերային մթերքների սուպերմարկետում, ինքնաձիգը կարողացել Էր ստանալ Բելգիայից՝ Ֆրանսիայի սահմաններում մաքսային հսկողության բացակայության պատճառով: «ԵՄ-ի ղեկավարներն այնքան հավատարիմ են մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժման դոգմային, որ ազգային սահմանների հսկողության գաղափարը դիտվում Է որպես հերետիկոսություն»,-ասել Է լե Պենը: Նույն այդ պատճառով Էլ, կարծում Է «Ազգային ճակատի» առաջնորդը, Քուլիբալիի հանցակիցը՝ Հայաթ Բումեդիենը, կարողացավ փախչել Սիրիա:
Բացի այդ, ըստ ֆրանսիացի քաղաքական գործի, Ֆրանսիայի աշխարհիկ բնույթին եւ արժեքներին սպառնում Է զանգվածային օրինական եւ անօրինական միգրացիան: Երկիրը չի հասցնում միաձուլել այսքան մեծ քանակությամբ ներգաղթյալների:
Բացի այդ, Մարին լե Պենը հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Սիրիայում «առանձին արմատականների» աջակցության եւ ջիհադիստներին ֆինանսավորող այնպիսի պետությունների հետ դաշինքի դեմ, ինչպիսիք են Քատարը եւ Սաուդյան Արաբիան:
«Ազգային ճակատի» առաջնորդն առաջարկել Է՝ ջիհադիստներին զրկել քաղաքացիությունից, վերականգնել ազգային սահմանների հսկողությունը եւ բացարձակ անհանդուրժողությամբ վերաբերվել այն վարքագծին, որը չի համապատասխանում աշխարհիկության սկզբունքին եւ ֆրանսիական օրենքներին: «Առանց դրա արմատականության դեմ պայքարում ոչ մի լուրջ քաղաքականություն հնարավոր չԷ»,-եզրակացրել Է լե Պենը: