Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Ըստ որում Լիլ քաղաքում իր կողմնակիցներին հղած ուղերձում նա խոստացել է Ֆրանսիան պաշտպանել գլոբալացումից, գրում է Reuters գործակալությունը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնորոշել է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:
«Եվրամիությունը կկործանվի, որովհետեւ այն մարդկանց այլեւս հարկավոր չէ: Ամբարտավան հեգեմոնիաները դատապարտված է անհետացման երկրի երեսից»,- հայտարարել է Լը Պենը ծափահարությունների ներքո:
«Եկել է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»,- ասել է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ հանուն Եվրամիության եւ շուկայի շահերի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' REUTERS