Ֆրանսիայի «Ազգային ճակատ» (FN) աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մտադիր Է «իր կուսակցության քաղաքական շահերը պաշտպանել» իր հոր՝ կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենի գործողություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես երեւում Է, Ժան Մարի Լը Պենը մտել Է խանձված հողի ռազմավարության եւ քաղաքական ինքնասպանության միջեւ ընկած գալարը: Նկատի առնելով այս իրադրությունը՝ ես Ժան Մարի Լը Պենին իրազեկում եմ, որ ապրիլի 17-ին կուսակցության քաղբյուրոյի նիստի ընթացքում հանդես կգամ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանում տարածարջանային ընտրություններին մասնակցելու համար նրա թեկնածության դեմ»,- ասված Է Մարին Լը Պենի՝ ապրիլի 8-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ազգային ճակատի ղեկավարը նշում Է, որ կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակը, որը շնորհվել Է իր հորը, նրան իրավունք չի տալիս կազմակերպությունը դարձնելու բիրտ սադրանքների պատանդ:
«Ես մեծ տխրությամբ հարկադրված եմ օպերատիվ կերպով գումարելու քաղաքական խորհրդի նիստ՝ քննարկելու, թե մենք ինչպես ավելի լավ կկարողանանք պաշտպանել «Ազգային ճակատի» քաղաքական շահերը»,- նշել Է Լը Պեն դուստրը:
Անցյալ շաբաթ Ժան Մարի Լը Պենը կրկին գրավել Է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը՝ կրկնելով իր հանրահայտ արտահայտությունն այն մասին, թե գազախցիկները եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սոսկ «դետալը»: Փարիզի դատախազությունը ֆրանսիացի քաղաքական գործչի նկատմամբ նախնական հետաքննությունն Է սկսել մարդկության դեմ հանցագործությունների վիճարկման գործով, իսկ Լը Պենի դուստրը՝ Մարինը, կատեգորիկ անհամաձայնություն Է հայտնել հոր դիրքորոշմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: