Հիմք ընդունելով Մերկ Շարպ և Դոհմ Իդեա ԱԳ և Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ ընկերությունների ներկայացրած հայտերը' մարկետինգային նկատառումներից ելնելով Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 069 նիստի արձանագրությունը և ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 0101177213, 2013 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 0101175913 գրությունները' ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 14-ի 34-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 23-Ա, 2014 թվականի հունվարի 13-ի 24-Ա հրամաններով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումները Հայաստանի Հանրապետությունում.

 

1.Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), ենթալեզվային դեղահատեր, 5մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող' Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող' Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

 

2. Սաֆրիս, ասենապին (ասենապինի մալեատ), 10մգ»(20/2x10/) բլիստերում, (60/6x10/) բլիստերում, դեղաձևերն արտադրող, առաջնային փաթեթավորող' Կատալենտ ՈՒԿ Սվինդոն Զայդիս Լիմիտեդ, Ֆրանկլանդ փ., Բլագով, Սվինդոն, Վայլտշիր, ՍՆ5 8ՌՈՒ, Միացյալ Թագավորություն), երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող' Օրգանոն (Իռլանդ) ՍՊԸ Դրինամ Ռոադ, Սվորդս Քո. Դուբլին, Իռլանդիա

 

3.Լենուքսին 5մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

 

4.Լենուքսին 10մգ, էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (28/2x14/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Լեհաստան

 

5.Մերտենիլ 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

 

6.Մերտենիլ 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

 

7.Մերտենիլ 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

 

8.Մերտենիլ 40մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կայցիում), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (30/3x10/) բլիստերում, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստանյան ընկերության դեղերի, Գեդեոն Ռիխտեր-Ռուս ՓԲԸ, Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ (Հունգարիա)-ի համար, Ռուսաստան

 

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը: