Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները եւ կրկնական քվեարկություն անցկացնելու որոշում է կայացրել, տեղեկացնում է BBC-ն:

 

Ընտրությունների արդյունքների վերանայման էր ձգտում Ավստրիայի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը:

 

Նրա թեկնածու Նորբերտ Հոֆերը «կանաչների» նախկին առաջնորդ Ալեքսանդր վան դեր Բելենին զիջել է նվազագույն տարբերությամբ՝ ընդամենը 31 հազար ձայնով:

 

Նախնական արդյունքները ցույց էին տվել, որ առաջատարը Հոֆերն է, բայց իրադրությունը փոխվել է 750 հազար ընտրողների ձայների հաշվումից հետո, որոնք իրենց քվեաթերթիկներն ուղարկել էին փոստով:

 

Ազատության կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեն հայտարարել է քվեարկության ընթացակարգում թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում՝ այն քվեաթերթիկների տվյալների ամփոփման ժամանակ, որոնք ուղարկվել էին փոստով: