Ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Գ.-ին: Պարզվել է, որ նա 2013 թ. դեկտեմբերի 18-ին, երբ աշխատել է Կոմիտասի պողոտայում գտնվող ավտոլվացման կետում, լվանալու նպատակով իր մոտ բերված «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 980.000 դրամ կանխիկ գումար և 20.000 դրամ արժողության օծանելիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվել է. նա գողության մասին նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: