Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արտակ Ներսիսյանը Իսակովի պողոտայում իր վարած BMW մակնիշի 85 NA 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետի սպասասրահի պատին։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ Ա. Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս որոշմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: