Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների' Վիտալի Կլիչկոյի, Արսեն Յացենյուկի և Յանուկովիչի միջև բանակցությունները շարունակվել են ավելի քան 4 ժամ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Բանակցությունների ընթացքում նախագահը երաշխիքներ է տվել, որ իրավապահները չեն գրոհի ցուցարարների վրա, իսկ ընդդիմության ձերբակալված անդամներն ազատ կարձակվեն:
Ցուցարարներին վստահություն չի ներշնչել նախագահի «զիջումների քաղաքականությունը»: Գիշերվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մի քանի բարիկադ է կանգնեցվել, այդ թվում՝ նախագահի վարչակազմի շենքից ոչ հեռու, ինչպես նաև Գրուշևսկի փողոցում, որտեղ չորեքշաբթի տեղի են ունեցել ցուցարարների հետ հատուկջոկատայինների դաժան մարտերը: