Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն և նրա եղբայրն իրենց միջև եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի ծառայության գրասենյակում և չեն թողել տուն գնալ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: