Ուկրաինացի գրողները, արվեստի ներկայացուցիչները, բժիշկները, իրավաբանները, մանկավարժներն ու լրագրողներն իրենց աջակցությունն են հայտնել Կիևի ցուցարարներին: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Բաց նամակում նրանք պահանջում են Կիևից դուրս բերել ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները, դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները, ինչպես նաև չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները:
Անկախ հորդորներից և կոչերից' Կիևում բախումներն օր օրի ավելի մեծ թափ են ստանում: Կիևի շինությունների պատերին հայտնվել են պաստառներ զանգվածային հաշվեհարդարի սպառնալիքներով: