ԳԱԼԱ -ն՝ հղում անելով CNN Turk հեռուստաալիքին հաղորդում է, որ Ստամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում բիկինիով կինը ցնցել է մայրաքաքաղաքն ու համարյա ողջ 80 միլիոնանոց Թուրքիան:

«Ականջակալներով տիկինը» արծաթափայլ լողազգեստով սկսել է պարել հետաքրքրասեր ամբոխի առջև: Նրա պարն ամբոխի կողմից ընդունվել է բուռն ծափահարություններով: Հատկապես մեծ ոգևորությամբ են նրան ծափահարել տղամարդիկ: Կինը նման կերպ իր աջակցությունն է ցուցաբերել ցուցարարներին, որոնք իրենց բողոքն արտահայտում են ժամեր շարունակ լուռ կանգնելով:

Կիսամերկ ցուցարարին մոտեցող խիջաբ հագած կանայք ամոթանք են տվել չափից դուրս համարձակ կնոջը: