Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սոցցանցերում իրենց աջակցությունն են հայտնել Գևորգ Ղազարյանին:
«20 գոլ՝ Հայաստանի հավաքականի կազմում: Շնորհակալություն երկրպագուներին՝ հիանալի ընդունելության համար: Շու՛տ ապաքինվիր, Գևորգ Ղազարյա՛ն և ուժե՛ղ մնա: Ժամանակն է կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վրա»,- գրել է Մխիթարյանը:
«Սա քո՛ հաղթանակն էր, ուժե՛ղ մնա»,- գրել է Էդգար Մանուչարյանը:
Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա' հետազոտության և, ամենայն հավանականությամբ, կենթարկվի վիրահատության: