Միլանի հրեական համայնքն իր համերաշխությունն է հայտնել Միլանի, Իտալիայի հայությանը, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համայնքի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Միլանի հրեաները դատապարտում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այդ թվում խաղաղ քաղաքացիական բնակչության հանդեպ:

 

 

«Որևէ մեկն այնքան լավ չի հասկանում ցեղասպանությունների և հետապնդումների ու ագրեսիվ թշնամական գործողությունների զոհերին, որքան Իսրայելի ժողովուրդը: Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում հայ մեծ ժողովրդին, նրա սփյուռքին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, հատկապես այս բարդ օրերին: Թող Աստված պահպանի մեր հայ եղբայրներին և ժողովուրդների միջև խաղաղությունը»,- նշված է հայտարարության մեջ: