Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմանաներում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անց են կացնում «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը:
Ձեռնարկի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք` ըստ օպերատիվ շտաբի հաստատած թվարկման:
ԴԻԱԼՈԳ կազմաերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը պատրաստել և հումանիտար օգնության կարգով փոխանցել են մեկ կիլոգրամանոց տասը հազար փաթեթներ շրջափական մեջ հայտնված բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առաջնահերթ կարիքների բավարարման համար` համաձայն Լեռնային Ղարաբաղի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ցանկերի:
Նշենք, որ սննդամթերքի անբավարարությունը բացասական ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա` ներառյալ առողջապահությունը և կրթությունը: Սննդամթերքի և դեղորայքի պակասի պատճառով դժվարություններ են դիմագրավում առողջապահական հաստատությունները, իսկ հունվարի 9-ից փակ են բոլոր մանկապարտեզները և որոշ այլ ուսումնական հաստատություններ: