Ֆրանսիական LaTribune պարբերականում սեպտեմբերի 11-ին հրապարակվել է ֆրանսիացի 3 քաղաքական գործիչների' Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետի, Սարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի և Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի համատեղ հոդվածը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ինչո՞ւ է հարկավոր սատարել Լեռնային Ղարաբաղին» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը:
«Անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին՝ մենք բազմաթիվ ֆրանսիացի քաղաքական գործիչներս՝ պատգամավորներս, սենատորներս, տեղական ընտրյալներս, սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումը: Եվրոպայում ճգնաժամի սրացման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր կողմից այս պարտավորվածության ստանձնման պատճառները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի 150 000 բնակիչ և Ֆրանսիայի երկու դեպարտամենտի հավասարաչափ տարածք. այն գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև : Ինքնորոշված այս երկիրը, որ դեռևս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար: Այն ներկայացնում է ավելին, քանի որ որպես իր զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան:
Մեր երկիրն այնպես է կառուցվել, որ հնարավորություն ընձեռնի բոլոր մեր քաղաքացիներին օգտվել երկրի բարգավաճման արդյունքներից, տնտեսական այնպիսի մի համակարգ է կյանքի կոչվել, որը համատեղում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը և սոցիալական առաջընթացը՝ մեր հասարակության միասնականությունը պահպանելու նպատակով:
Ամենուր և այսօր մինչև իսկ Եվրոպայում կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ և քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները : Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղը, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյուքները անչափ մեծ են : Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա իշխանությունները ձգտում են և մինչև հիմա հաջողեցրել են զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն և հատկապես բոլորին հասանալելի&nb sp;տնտեսական աճի հիման վրա: Սա է այն առողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին:
Բնակչություն, որը օգուտ է քաղում տնտեսական աճից
Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10 տոկոս : Այսոր արդեն իսկ երկրում բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկոյի ցուցանիշին : Խոսքը վերաբերում է կայուն բայց ոչ վայրի տնտեսական աճի, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման և ծրագրավորման իր դերը : Երկրի վերակառուցումը, որի վրա կենտրոնացվել է տնտեսական գործունեության մեծ մասը, երբեք չի իրականացվել պարենային ինքնապահովման և հետևաբար բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին : Ավելին, ռազմավար պետությունը խրախուսում է ծառայությունների ոլորտի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից:
Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65 000 աշխատող, 5 տոկոսից ցածր գործազրկություն և բնակչության շարժի դրական արդյունք : Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության արդյուքնում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է հարևան Հայաստանի և առավել հարուստ սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ աշխատող համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հեÕ ¿: Եվ լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեց տարի նվազեցնում է իր արտաքին պարտքը և այլևս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից:
Բազմապատկել համայնքային զարգացումը՝ նպաստելով ժողովրդավարության ամրապնդմանը
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղին բռնելու կամքը՝ նույնիսկ վերջինիս համար խոչընդոտ հանդիսացող դեռևս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է մեզ, ապա այս ընտրությունը մեզ հոգեհարազատ է - Սարսելի ինչպես և Վեիլյորբանի՝ ղարաբաղյան համայնքների հետ ստորագրած Բարեկամության հռչակագրերը մեր այդ աջակցության խորհրդանիշն են՝ տեղական ժողովրդավարության մակարդակով, ինչը Լեռնային Ղարաբաղում ինչպես և այլ ազատ հասարակություններում՝ կարևոր դեր է խաղում ժողովրդվարության ամրապնդման համար:
Տնտեսական և սոցիալական փոխգործակցության միջոց դիտարկվող բարեկամության այս հռչակագրերով մենք համադրում ենք մեր ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի համայնքներում առկա կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանսախոսության զարգացման քաղաքականություն է վարում :
Աշխարհում առկա անկանոն զարգացման պայմաններում տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով է, որ բացվելու են մտահորիզոնները և ազգերն իրար են մերձենալու: Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի եւ հուսադրող է: