Ուրուգվայի հայ համայնքը դատապարտում է բռնությունների աճն ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները և իր լիակատար համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետ:
Ուրուգվայի հայ համայնքը նաև կոչ է արել բոլոր երկրներին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները և հարձակումները խաղաղ բնակչության հանդեպ:
«Հուսանք, որ կրակի դադարեցումը կտանի հետագայում խաղաղ միջոցներով հակամարտության վերջնական լուծմանըՙ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար հարգմամբ»,- նշված է հայ համայնքի հայտարարության մեջ: