Հունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:

 

Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» և տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: