Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակչում չինուհի Լի Նան նվաճեց չեմպիոնի կոչումը:
Եզրափակչում Նան 7:6 (3), 6:0 հաշվով պարտության մատնեց Դոմինիկա Ցիբուլկովան:
Նշենք, որ սա Լի Նայի երկրորդ տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Իր առաջին տիտղոսը թենիսիստուհին նվաճել է 2011թ-ին' Ռոլան Գարոսի մրցաշարում: