Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան, ով պայմանագիր էր կնքել «Նյու Յորք Սիթիի» հետ, տեղափոխվեց նոր ակումբ:
Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա ավստրալական «Մելբուրն Սիթիիում»: Պայմանագիրը կգործի երեք ամիս (հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում)՝ մինչև MLS-ի նոր մրցաշրջանի մեկնարկը:
«Սա լավ հնարավորություն է նոր լիգայում խաղալու և մինչև MLS-ի մեկնարկը խաղային պրակտիկա ստանալու համար: «Մելբուրն Սիթիիում» ելույթ ունենալը հիանալի փորձ կլինի»,- Վիլյայի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: