Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան լքել է «Ատլետիկոն» և տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Վիլյան համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ և այնտեղ կվաստակի տարեկան 3 մլն եվրո:
Իրադարձությունների նման ընթացքը վնաս կհասցնի կատալոնյան «Բարսելոնային», քանի որ կատալոնացիները համաձայնել էին Վիլյայի տրանսֆերը վաճառել 2.1 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյին» և ևս 3 մլն պետք է ստանար, եթե ֆուտբոլիստը մադրիդյան թիմում մնար մինչև 2014-15թթ. մրցաշրջանը, այնուհետև երկարաձգեր պայմանագիրը մինչև 2016 թվականը: