Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիայի կարծիքով «Փյունիկ»-ի դեմ հաղթական խաղը լավը չէր:

«Մենք լավ սկսեցինք խաղը և վերահսկում էինք գնդակը: Սակայն սկսեցինք սխալվել 11 մետրանոցից հետո: «Փյունիկ»-ը ևս սկսեց ավելի շատ հարձակվել ու տղաները կորցրեցին վստահությունը: Երկրորդ կեսում մենք փոխեցինք խաղային սխեման: Մենք լավ խաղ չանցկացրեցինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո ասել է Կամպանիան:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ին: Հայաստանի նախորդ երկու տարիների չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ նվազագույն հաշվով: 11 մետրանոց հարվածն իրացրեց Լիմա և դարձավ իր թիմի հաղթական գնդակի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է 18 միավորով, սակայն նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտ»-ը: Բայց «Արարատ-Արմենիա»-ն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: