«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս շաբաթ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտարարել է Marca-ն:
Իսպանական պարբերականի նոր համարը լույս է տեսել «Դե Խեայի շաբաթ» խորագրով:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահի տեղափոխությունն անխուսափելի է և տեղի կունենա հենց այս շաբաթ:
Հիշեցնենք, որ Դե Խեայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2016թվականին:
Ավելի վաղ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խնդրել էր ակումբի ղեկավարությանն արագացնել դարպասապահի տեղափոխությունը մադրիդյան թիմ: