ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին' ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շջաններում տեղում է անձրև'Իջևանում, Կապանում և Մեղրիում:

 

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես' Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս- Սիսիան հատվածում:

 

Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 - Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:

 

Սաստիկ բուք է Արթիկ - Ալագյազ, Մ 2 Երևան- Երասխ-Գորիս- Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր-Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ' անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն