Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ - Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ տեղի է ունեցել երթևեկության սխեմայի փոփոխություն։

Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արևշատ ճանապարհով։ Հիմնադրամից կոչ են անում վարորդներին լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։