Կալիֆոռնիայի հարավում փլվել է Լոս Անջելեսը և Ֆինիսքը (Արիզոնայի նահանգ) միացնող արագընթացիկ ճանապարհի կամուրջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այս մասին հաղորդել է KESQ հեռուստաալիքը:

 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ փլվածքների տակ է հայտնվել մի բեռնատար ավտոմեքենա: Արտակարգ օգնության ծառայություններին հաջողվել է փրկել վարորդին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

Կամրջի փլվելու պատճառ են դարձել Կալիֆոռնիայի հարավային շրջաններում տեղացած տեղատարափ անձրևները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: