Հայաստանում վաճառքի է հանվել նույնասեռականություն քարոզող գիրք և առաջարկեց դատապարտել հեղինակներին։

«Մենակության շտամպ» գրքի խմբագիրը Վահան Իշխանյանն է, տպագրությունը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից, լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է։

 

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ օրենքի կարիքը Հայաստանն առհասարակ չուներ: «Մեր առաջարկն է պահանջել, որ այս օրենքը օրենքից դուրս ճանաչեն կամ պատրաստել հոդված, որ մանկապղծության, միասեռականության և նմանատիպ այլ քարոզչություններն արգելվեն»,– ասաց նա:

 

«Հենց այդ միասեռականության արդյուքնում ի հայտ եկան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունները: Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջև մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաև կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը»,- ասաց Ստամբուլցյանն և առաջարկեց, որ ՀՀ իշխանությունները չընդունեն գենդերի մասին այդ օրենքը։

 

Բանախոսը նաև համոզմունք հայտնեց, որ կարծիքները, թե Հայաստանում այդ օրենքը չի ընդունվի, ընդամենը եվրոպական խաբկանք է: