Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Կիևում բողոքի ակցիայի ընթացքում սրտի կաթվածից մահացել է 30-ամյա ոստիկան Դմիտրի Դոնեցը: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ կայքում:
«Սա Գրուշևսկու փողոցում տեղի ունեցող ամենօրյա սթրեսային իրադարձությունների հետևանքն է, որտեղ Դմիտրին իր աշխատանքային պարտականությունն էր իրականացնում »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Չերնիգով մարզում ցուցարարների հետ բախման արդյունքում ավելի քան 20 ոստիկան մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:
Նշենք նաև, որ Կիևում' անկարգությունների արդյունքում, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 250 ոստիկան, որոնցից մոտ 100-ը հոսպիտալացվել են: