Ուկրաինայի զինվորականները երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ են արել երկրում տիրող իրավիճակի կայունացման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն, ովքեր աշխատում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, գերագույն գլխավոր հրամանատարին կոչ են արել երկրի արդարության կայունացման և հասարակության մեջ հաշտության հասնելու անհետաձգելի միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերը չեն միջամտելու երկրում առաջացած կոնֆլիկտային իրավիճակին: