Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է սկսել Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են միջազգային խնդիրներին' հատուկ նշանակություն տալով սիրիական հակամարտության կարգավորմանը:

 

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրադրությունը: Բացի այդ, քննարկվել է առաջիկա օրերին Ռուսաստանի նախագահի միջազգային քննարկումների հարցը, որը կապված է Սոչիում Օլիմպիական խաղերի բացման հետ»,-նշել է Պեսկովը: