Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է ցույցերի մասնակիցների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Օրենքը նախատեսում է համաներում՝ զանգվածային ցույցերի ընթացքում անկարգությունների բոլոր մասնակիցների համար' բացի ծանր հանցագործություններ կատարածներից։

 

Ըստ փաստաթղթի՝ ցուցարարները պետք է ազատեն Կիևում գրաված պետական կառույցները 15 օրվա ընթացքում։

 

Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ մտադիր չէ ազատել գրաված վարչական շենքերը: