Տավուշի մարզում ձնաբքի պատճառով մեքենաների տեղաշարժման համար անհրաժեշտ է եղել ճանապարհաշինարարների աջակցությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:30 դրությամբ, առատ ձյան, ուժեղ քամու և ցածր տեսանելության պատճառով Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում կուտակված ծանրաքաշ 17 ավտոմեքենաները Նոյեմբերյանի տ արածաշրջանի «Լևոն - 2» ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ձնաբքից: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք: Տավուշի մարզը անանցանելի է բեռնատար ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզում:
Սյունիքի մարզում,Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: