Դեկտեմբերի 8-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար – Սպիտակ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 30 ՕԼ 594 և «ՎԱԶ-2105» մակնիշի 21 ՕՕ 235 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 02.37-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում' Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում, «ՈՒԱԶ» ավտոմեքենան «Սուրբ Խաչ» սարը իջնելուց արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վատ տեսանելիության հետևանքով որոնողական աշխատանքները դադարեցվել են, որոնք կշարունակվեն առավոտյան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն