Հունվարի 1-ին, ժամը 10.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում ավտոմեքենան արգելափակվել է սառցակալած ջրափոսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես»-ի մոտակայքում Նիսան մարչ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան մարչ մակնիշի 71 NA 077 պետհամարանիշով ավտոմեքենան: