Հունվարի 11-ին, ժամը 18.54-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն փելիս» հյուրանոցի մոտակայքում, «ԳԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 10 QC 002 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 11-ին, ժամը 17.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոթաղամասի Սևանեցի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում իրենց ծառայողական ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Դոնգսենգ» մակնիշի 009 LS 61պետհամարանիշով բեռնատարը:

 

***

Հունվարի 11-ին, ժամը 15.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի նախկին «Տելխո» տեխնիկայի խանութի մոտկայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 27 OS 416 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 11-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին սպորտ համալիրի մոտկայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 31 LS 999 պետհամարանիշով ավտոմեքենան: