Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի առվակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Nissan Patrol մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.):

 

***

Հունվարի 8-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում ավտոմեքենան սահել և ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել  Газель մակնիշի 0552s պ/հ ավտոմեքենան:

 

***

Հունվարի 8-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 0311L պետհամարանիշով Վանաձոր-Երևան ավտոճանապարհը սպասարկող N403 միկրոավտոբուսը (16 ուղևոր):

 

***

Հունվարի 8-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Range Rover» մակնիշի 88 DV 886 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

 

***

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mercedes C180» 34 ZU 106 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

 

***

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Daewoo matiz» մակնիշի 34 ZZ 707 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

***

Հունվարի 8-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդաբլուր գյուղի խաչմերուկում արգելափակվել են 4 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (1 ուղևորով):