Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տեղանքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վարդենի-Քարվաճառ 35-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և

 

3 մարդատար ավտոմեքենա:

 

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին' Վարդենիս գյուղի մոտակայքում, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 20OS839 պ/հ (վարորդ' Ա. Հ.) ավտոմեքենան: