Հունվարի 11-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (16 ուղևոր):
***
Հունվարի 11-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին' Հարյուրի Ձոր կոչվող հատվածում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 40-րդ կմ-ում «Վազ2107» մակնիշի 34AA866 պետհամարանիշով (վարորդ' Ա. Մ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները Ա.Մ.-ին և 2 ուղևորին տեղափոխել են Շատվան գյուղ:
***
Հունվարի 11-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-13 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում (15-րդ կմ) «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել է «Վոլկսվագեն» մակնիշի 33TS778 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Վ. Ա., ծնվ. 1988թ), որն արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Հունվարի 10-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին սպորտհամալիրի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վազ-2121» մակնիշի 31LO990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Գ. Ա.):
***
Հունվարի 10-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտբազայի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 44QQ002 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ս. Բ.):
***
Հունվարի 10-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյանկույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 19ՕՏ605 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Կ. Կ.):
***
Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Ալիք» հանգստյան տան մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 01 AA 091 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ա. Ա.):
***
Հունվարի 10-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին' Որոտան գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են 15 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս Մեղրի 9–րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի 016DD70 պ/հ բեռնատարը (վարորդ՝ Է. Պ.) մերկասառույցի հետևանքով սահել և թեքվել է, ինչից առաջացել է խցանում:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են բեռնատարը և ճանապարհը երկկողմանի դարձել է երթևեկելի:
***
Հունվարի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ - Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)' Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«Վազ-2121» մակնիշի 35DO765 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ժ. Մ.):