Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյի» կոչվող տարածքում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 01 UU 816 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող անասնագոմերին հարակից տարածքում «ГАЗ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-31» մակնիշի 34 SS 014 պ/հ ավտոմեքենան: