Հունվարի 6-ին՝ ժամը 07.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Գյումրի հատվածում արգելափակումից դուրս են բերել «BYD» մակնիշի 34UR387 պ/հ (Տ. Հ.) ավտոմեքենան:

 

***


Հունվարի 6-ին՝ ժամը 06.37-ին, ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքանա (10 ուղևոր):

 

***

 

Հունվարի 6-ին՝ ժամը 03.40-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի առաջին կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի 29 UL 640 պ/հ (վարորդ' Ա.Ա, ծնվ. 1991թ.) և «ԳԱԶ 3110» 23 US 125 պ/հ (վարորդ՝ Ն.Մ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

 

***

 

Հունվարի 6-ին՝ ժամը 03.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 13-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 34 ML 373 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնվ. 1985 թ.) արգելափակվել է ձնակույտի մեջ:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերելարգելափակումից :

 

***

 

Հունվարի 6-ին՝ ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Ցողամարգ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշոցք-Ցողամարգ հատվածի 9-րդ կմ-ից դուրս են բերել 2 արգելափակված ավտոմեքենա: