Հայաստանում 2014թ. այլընտրանքային պատիժների ռազմավարության նոր համակարգ կներդրվի, որն ուղղված է լինելու նվազ հասարակական վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացմանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Ազատազրկումը միշտ չէ, որ դիտարկվում է որպես քաղաքակիրթ պատժամիջոց տարբեր տեսակի հանցնանքների հետ կապված և անհրաժեշտություն կա մեր երկրում այլընտրանքային պատիժների համակարգ ներդնել»,- նշեց նա:

 

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ նվազ հասարակական վտանգ ներկայացնող արարքի համար պետք չէ մարդուն մեկուսացնել հասարակությունից, իր ընտանիքից, այլ քաղաքակիրթ համակարգ է գործում ամբողջ աշխարհում և հարկավոր է այդ համակարգը ներդնել մեր երկրում:

 

Նոր համակարգով կատարված հանցանքի համար անձը կգտնվի պետության վարչական հսկողության ներքո, նա չի կարողանա հատել պետության սահմանը, սակայն միևնույն ժամանակ չի հայտնվի քրեակատարողական հիմնարկում: