Կարևոր նորություն լրագրողներիս համար: Դատավորը բավարարել է դատապարտյալի բողոքը կալանավայրերի վարչության դեմ: Վարչությունը ապօրինի արգելել էր դատապարտյալին հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ դրանով խախտելով դատապարտյալի և լրագրողներիս իրավունքները:

 

Սա լավագույն նախադեպն է, որ այսուհետ որևէ պետական կառույց չի կարողանա կամայականորեն խոչընդոտել մեր՝ լրագրողներիս մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքը հատկապես, եթե մարդը գտնվում է անազատության մեջ: Դատարաններում վերջերս տարօրինակ արդարացի որոշումներ են ընդունվում:

 

 

 

 


Նիկոլայ Հայկազունու ֆեյսբուքյան էջից