Ինչպես հայտնում է Interfax-ը, նախնական տվյալներով՝ աշակերտն, ով զենքով ներխուժել էր Մոսկվայի թիվ 263 դպրոց, կոնֆլիկտ է ունեցել աշխարհագրության ուսուցչի հետ, ինչն էլ դարձել է ողբերգության պատճառ:
«Նախնական տվյալներով՝ աշակերտի գործողություններն աշխարհագրության ուսուցչից վրեժ լուծելն ու հաշվեհարդար տեսնելն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այժմ ազատ արձակված երեխաների հետ աշխատում են հոգեբանները:
Միջադեպը տեղի է ունեցել կենսաբանության դասասենյակում, որտեղ աշակերտը հրացանով գնդակահարել է աշխարհագրության ուսուցչին: Նշվում է, որ անչափահասը գերազանցիկ է եղել: