1998-ի փետրվարի 3-ին հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների և մնացյալ պաշտոնյաների հրաժարականները:
Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես հրաժարականից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ դիմում է նախագահականի աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց չունենալ որևե բարոյական պարտավորվածություն և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը: