Հայաստանում հունվարին 2013թ. նույն ամսվա համեմատ գրանցվել է բենզինի 2.1 տոկոս գնանկում և դիզելային վառելիքի 0.3 տոկոս գնաճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1 տոկոսով:
2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի' 2.3 տոկոս, հագուստի և գործվածքի' 1.1 տոկոս, անձնապիտո ապրանքների' 0.9 տոկոս գնանկումով: Շինանյութերի, այգեգործական, գեղահարդարման, ոսկերչական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կահույքի' 0.2 տոկոս, տեքստիլեղենի' 0.2 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների' 0.3 տոկոս, խոհանոցային սպասքի' 0.3 տոկոս, դեղամիջոցների' 0.4 տոկոս, գրենական պիտույքների' 1.1 տոկոս, մշակույթի ապրանքների'12.5 տոկոս գնաճ, իսկ գորգեղենի, լվացող միջոցների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գնանկում արձանագրվել է մայրաքաղաքում (0.6 տոկոս), Հրազդան (0.2 տոկոս) և Իջևան (0.1 տոկոս) քաղաքներում: Հանրապետության դիտարկված մյուս 8 քաղաքներում գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.9 տոկոս գնաճ: