Ֆրանսիայի մայրաքաղաքում փետրվարի 2-ին ավելի քան 500.000 մարդ է մասնակցել միասեռ ամուսնությունների դեմ անցկացված ցույցին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը:

 

Ցույցի ընթացքում իրավախախտումների մասին չի հաղորդվում: Փարիզի փողոցներում կարգի պահպանությունը վերահսկել է ավելի քան 1,500 ոստիկան: Ըստ ոստիկանության տվյալների՝ երթին մասնակցել է ընդամենը 80.000 մարդ:

 

Միասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է: Նույնասեռ ամուսնությունն օրինականացնող և նման զույգերին երեխաների որդեգրում թույլատրող օրենքի քննարկումը բողոքի զանգվածային ակցիաների հիմք են հանդիսացել, որոնց ընթացքում Ֆրանսիայի քաղաքների փողոցներ են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ: