ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

 

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային հարցեր: