ՀՀ սահմանամերձ կամ բարձր լեռնային մի շարք բնակավայրերի բնակիչների համար կդյուրացվի ընտանեկան նպաստ ստանալու կարգը: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, այդ թվում՝ նաև ընտանիքի եկամուտը: Իսկ ընտանիքի միջին ամսական ամբողջական& nbsp;եկամտի կազմի մեջ է մտնում նաև անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը:

 

ՀՀ կառավարությունը 2014թ. հունվարի 30-ինիստում հաստատել է, որ անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտ չի հաշվարկվում սահմանամերձ կամ բարձր լեռնային մի շարք բնակավայրերում' Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր, Այգեպար, Պառավաքար, Ներքին Կարմիր աղբյուր, Մոսեսգեղ, Կայան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Բարձրունի, Խնձորուտ, Խաչիկ, Նոր Ազնաբերդ և Հայ աստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վահան, Ջիլ, Թթուջուր և Արտանիշ բնակավայրերում բնակվող ընտանիքների համար: Սա նշանակում է, որ նշված բնակավայրերի՝ անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող անապահով բնակիչներն ավելի հեշտությամբ կիրացնեն իրենց նպաստի իրավունքը:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն և շատ հաճախ անձը ավարտում է հանրակրթական ուսումնական հաստատությունը 18 տարին լրանալուց հետո (ինչը նախկինում կարող էր բերել ընտանիքի՝ նպաստ ստանալու իրավունքի կորստի), ՀՀ կառավարությունը որոշել է անապահովության գնահատման ժամանակ նոր բնութագրիչ կիրառել 18 տարին լրացած սովորողների համար'մինչև հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածը:

 

 

 

«Արմենպրես»